Ախ ես գիտեմ… գիտեմ…
Դու կքյլես ճամփաներով, որ իմը չեն ու չգիտեմ,
Հեռուներում` մեզնից օտար, նօր ափերում անհեթեթ,
Դու կփնտրես միայն ձևեր, օտար խաղեր… ես չկամ.
Ինձ մնացին քո լույսերը` ճրագավառ երազներ,
Իմ խաղերից, քո համը` տաք էր, խոնավ ու թեթև,
Քո գրկի մեջ, իմ թույլ գիրկը չկարողացավ քեզ պահել… ես չկամ.
Քեզ բարի երթ, բարի ճամփա, բարի երկինք, բարի օրեր,
Քեզ ժպիտներ, արդար խաղեր և հրածին երազներ,
Քեզ ինձանից` տաք գույներ, մշուշ հուշեր… սե չկամ.
Տաք նրբություն, գալարումներ, ցնորք, ձայներ… ու մի հարց.
_ Է՟ս էիր ուզուն… հա՟…
Ուզելն անձնական է, ես Ապրեցի անանձնական… ես չկամ.
Չեմ ասում թե հեռացիր, ախ ես գիտեմ քո ճամփան,
Քանի անգամ, այս քիչ կյանքում, ես եմ անցել դրանով,
Ու հիմա, ես մեխվում եմ սրտաքամ, որ դու անցնես… ես չկամ.
Ու թե հանկարծ, տաք գույներս քեզ խանգարեն,
Մշուշներով ծրարիր, ու փոխարեն համբույրի` ծիծաղով կնքիր,
Անպետք հասցեն բարդ չէ հիշել, դու ուղարկիր… ես կամ:
2008թ. օգոստոս. Երևան.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment