.Ծնվել է 1973թ. Օգոստոսի 3-ին, Երևան քաղաքում.
.1980 – 1990թթ. Ուսանել Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 միջնակարգ դպրոցում.
. Դպրոցական տարիներին համատեղ հաճախել է Ղուկաս Ղուկասյանի անվան պալատ ասմունքի և թատերական խմբականեր դասընթացներին.
. 1991թ. Ընդունվել և 1996թ. Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական բաժինը` ակադեմիկոս և թատերագետ Լևոն Հախվերդյանի լսարանը.
.1996 -1998 ծառայել է Հայաստանի զինված ուժերում.
.1999 – 2004 աշխատել է Աշտարակ քաղաքի Հրաչյա Ներսիսյանի անվան ժող. Թատրոնում որպես դերասն և ռեժիսոր
. Համատեղ աշխատել է նաև Ռադիո հայ ռադիոկայանում որպես գեղարվեստական հաղորդումների խմբագիր և հաղորդավար.
.2004 թվականից մինչ օրս աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական
Կոնսերվատորիայում` դերասանի վարպետության դասախոս, կոնսերվատորիային կից Ղազարոս Սարյանի անվան օպերայի ստուդիայում որպես ռեժիսոր և դասախոս.
. “ Զարթոնք ” համերգային ընկերության հետ հանդես է եկել բազմաթիվ գրական երաժշտական համերգ ձեռնարկներում ոևպես ասմունքող և հաղորդավար.
. Ամուսնացած է ունի երկու դուստր.
. Բնակվում է` քաղ. Երևան, Կիլիկիա թաղ. Սիսվանի փող. Տուն 76.1
Հեր. 091 43 24 73,
Email: arsenbenuni@mail.ru
Thursday, April 9, 2009
Ես Կա՟մ…
Ախ ես գիտեմ… գիտեմ…
Դու կքյլես ճամփաներով, որ իմը չեն ու չգիտեմ,
Հեռուներում` մեզնից օտար, նօր ափերում անհեթեթ,
Դու կփնտրես միայն ձևեր, օտար խաղեր… ես չկամ.
Ինձ մնացին քո լույսերը` ճրագավառ երազներ,
Իմ խաղերից, քո համը` տաք էր, խոնավ ու թեթև,
Քո գրկի մեջ, իմ թույլ գիրկը չկարողացավ քեզ պահել… ես չկամ.
Քեզ բարի երթ, բարի ճամփա, բարի երկինք, բարի օրեր,
Քեզ ժպիտներ, արդար խաղեր և հրածին երազներ,
Քեզ ինձանից` տաք գույներ, մշուշ հուշեր… սե չկամ.
Տաք նրբություն, գալարումներ, ցնորք, ձայներ… ու մի հարց.
_ Է՟ս էիր ուզուն… հա՟…
Ուզելն անձնական է, ես Ապրեցի անանձնական… ես չկամ.
Չեմ ասում թե հեռացիր, ախ ես գիտեմ քո ճամփան,
Քանի անգամ, այս քիչ կյանքում, ես եմ անցել դրանով,
Ու հիմա, ես մեխվում եմ սրտաքամ, որ դու անցնես… ես չկամ.
Ու թե հանկարծ, տաք գույներս քեզ խանգարեն,
Մշուշներով ծրարիր, ու փոխարեն համբույրի` ծիծաղով կնքիր,
Անպետք հասցեն բարդ չէ հիշել, դու ուղարկիր… ես կամ:
2008թ. օգոստոս. Երևան.

Ծնկաչոք
Հով ու զով արեք սիրուն սարեր` դարդս սիրտս այրում է,
Պաղ կարկաչեք զուլալ ջրեր` պապակ հոգիս փարատեմ,
Կարոտ ասեմ, կորուստ ասեմ, ինչ խոսքերով ցավս պատմեմ,
Ախ որ մարդու առաջ բացվեմ` որ հոգս չտամ, չտխրեցնեմ:
Անգութ ժայռեր դուք էլ գիտեք թե ում պիտի պատվարեք,
Չար թշնամին ինչ է որ, միայն դարդի դիմաց կլռեք,
Ախ ինձ լսեք, մի ձեն հանեք, սիրտս քար է կրծքիս մեջ,
Անսիրտ ժայռեր ի՟նչ եմ ասում` քարե հոգի դուք ունեք:
Ձեր ծաղկունքով բախտավորված, փարթամ, նախշուն հովիտներ,
Ամպրոպ ու ձյուն քամի հաղթած, լուռ ժպտում էք ու անդարդ էք,
Հող կդարձնեմ իմ մարմինը, որ միշտ անհոգ դուք ծաղկեք,
Վիշտս խորն է, դուք` անտարբեր, ասեք ինչպես ձեզ փարվեմ:
Ամպ ու կայծակ, շառաչ, հեղեղ, չեք ընկրկում դուք երբեք,
Ձեր տարերքը դուք էք` մեկտեղ, չեք նահանջում ոչ մի կերպ,
Ինձ էլ առեք, տարեք ձեր մեջ, մաքրեք ջարդեք վերք ու բեռ,
Բայց էլ ավել կատաղում էք, ուրիշ դարդը` խոց ու ցավ է ձեզ:
Ո՟ր տեղ գտնեմ ցավիս դարման, և ու՟մ ասեմ, ինչպե՟ս ասեմ.
Առնեմ ցավս ծնկներիս մեջ ու պաղ հողին պինդ սեղմեմ,
Գթառատ ես, Տեր, և ամենաթող, չեմ հառաչում, աղաչում եմ,
Լույս է պարգևիտ, Մխիթարիչ, ախ գիրկդ բաց… թող աղոթեմ:
2008թ. Երևան.

Subscribe to:
Posts (Atom)