Հով ու զով արեք սիրուն սարեր` դարդս սիրտս այրում է,
Պաղ կարկաչեք զուլալ ջրեր` պապակ հոգիս փարատեմ,
Կարոտ ասեմ, կորուստ ասեմ, ինչ խոսքերով ցավս պատմեմ,
Ախ որ մարդու առաջ բացվեմ` որ հոգս չտամ, չտխրեցնեմ:
Անգութ ժայռեր դուք էլ գիտեք թե ում պիտի պատվարեք,
Չար թշնամին ինչ է որ, միայն դարդի դիմաց կլռեք,
Ախ ինձ լսեք, մի ձեն հանեք, սիրտս քար է կրծքիս մեջ,
Անսիրտ ժայռեր ի՟նչ եմ ասում` քարե հոգի դուք ունեք:
Ձեր ծաղկունքով բախտավորված, փարթամ, նախշուն հովիտներ,
Ամպրոպ ու ձյուն քամի հաղթած, լուռ ժպտում էք ու անդարդ էք,
Հող կդարձնեմ իմ մարմինը, որ միշտ անհոգ դուք ծաղկեք,
Վիշտս խորն է, դուք` անտարբեր, ասեք ինչպես ձեզ փարվեմ:
Ամպ ու կայծակ, շառաչ, հեղեղ, չեք ընկրկում դուք երբեք,
Ձեր տարերքը դուք էք` մեկտեղ, չեք նահանջում ոչ մի կերպ,
Ինձ էլ առեք, տարեք ձեր մեջ, մաքրեք ջարդեք վերք ու բեռ,
Բայց էլ ավել կատաղում էք, ուրիշ դարդը` խոց ու ցավ է ձեզ:
Ո՟ր տեղ գտնեմ ցավիս դարման, և ու՟մ ասեմ, ինչպե՟ս ասեմ.
Առնեմ ցավս ծնկներիս մեջ ու պաղ հողին պինդ սեղմեմ,
Գթառատ ես, Տեր, և ամենաթող, չեմ հառաչում, աղաչում եմ,
Լույս է պարգևիտ, Մխիթարիչ, ախ գիրկդ բաց… թող աղոթեմ:
2008թ. Երևան.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment